Գիտելիքի ձեռքբերումը չի երաշխավորում աճ և զարգացում, գլխավորը դրանք կիրառելն է:
Լավ գաղափարն առանց գործողությունների ոչինչ է:
Հնարավորությունները պետք է չփնտրել, այլ ստեղծել:
Մեր կյանքի 10%-ի վրա ազդում են անվերահսկելի հանգամանքները, իսկ մնացած 90%-ի վրա` մեր վերաբերմունքն այդ հանգամանքների նկատմամբ:
Այն, ինչ չենք սկսել այսօր, չի կարող ավարտվել վաղը, ուստի պետք չէ հետաձգել:
Սպասելով պլանների իրականացման համար իդեալական պայմանների` դուք կարող եք մնալ դատարկաձեռն:
Քանի դեռ շարունակում եք անել այն, ինչ անում եք, կշարունակեք ստանալ այն, ինչ ստանում եք:
Մի վախեցեք փոփոխություններից: Առավել հաճախ դրանք տեղի են ունենում այն ժամանակ, երբ անհրաժեշտ են:
Կարգապահությունը պետք է նրա համար, որ "այն, ինչ ուզում եք ամենից շատ" և "այն, ինչ ուզում եք հենց այս պահին" տարբերակներից միշտ ընտրեք առաջինը:
Որքան դժվար է ճանապարհը, այնքան մեծ հաջողություն է սպասվում դրա վերջում:
Ծանր ժամանակները չեն կարող տևել հավերժ, բայց եթե մարդն ինքն է բարդացնում ամեն ինչ, ապա դա ընդմիշտ է:
Բազմաթիվ հաջողակ մարդիկ հանդիպել են բազմաթիվ անհաջողությունների մինչ իրենց "հաջողությանը" հասնելը:
Ոչ ոք չի ծնվում հաջողակ:
Թերություններով ծրագրի առկայությունն ավելի լավ է, քան ծրագրի բացակայությունն ընդհանրապես:
Անկախ նրանից, թե ինչպես եք փող վաստակում, դուք աշխատում եք միայն մեկ անձի մոտ` ձեր: Կարևոր է որոշել, թե ինչ եք վաճառում և ում:
Դուք երբեք չեք դառնա լավ գաղափարի տեր, եթե մինչ այդ չունենաք բազմաթիվ վատերը:
Զբաղված և արտադրողական լինելը տարբեր բաներ են: Երջանիկ և հաջողակ լինելը տարբեր բաներ են:
Յուրաքանչյուր իրավիճակում դուք ունեք ընտրություն:
Հաջողությունը դա գերակայությունը չէ մյուսների նկատմամբ, այլ առավելությունը սեփական ներուժի նկատմամբ:
Դուք երջանիկ լինելու լիիրավ իրավունք ունեք: Կօգտվեք այդ իրավունքից, թե ոչ, կախված է ձեզանից: