ՓՆՏՐԵԼ
Գլխավոր էջ   Որոնում   Կոնտակտներ
Գլխավոր էջ Արխիվ Մեր մասին Բաժանորդագրություն Գովազդ Կոնտակտներ
     
#7-8 (203-204) / -Հունվար 2017
 
Լուիզա ՀՈՒՆԱՆՅԱՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Հոդվածում հեղինակը կարևորել է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման պայմաններում ծրագրերի արդյունավետության գնահատումը՝ շահառուների տեսանկյունից: Հոդվածի շրջանակներում կատարել է ՀՀ տնտեսությունում գյուղատնտեսության տեղի և պետական աջակցության ծավալների վերլուծություն, որի առանցքային մասը գյուղատնտեսությունում տնտեսավարողների շրջանում կատարված հարցումների հիման վրա գյուղատնտեսության ոլորտի բյուջետային ծրագրերի անհրաժեշտության և արդյունավետության վերաբերյալ հարցումներն են և դրանց արդյունքների գնահատումը: Հարցումները կատարվել են ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի 210 գյուղացիական տնտեսություններում: Հեղինակի դիտարկումները հիմք են տալիս եզրակացնելու, որ շահառուները համեմատաբար մեծ կարևորություն են տալիս և արդյունավետ են գնահատում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» և «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրերին: Ընդհանուր առմամբ՝ ուսումնասիրվող բոլոր մարզերում հարցվողների կողմից գյուղատնտեսության աջակցության բյուջետային ծրագրերի կարևորությունը գնահատվել է 53,8-56,1%, իսկ արդյունավետությունը՝ 36,1-39,6%-ի շրջանակներում: Այս ցուցանիշները բավականին ցածր են, և նման գնահատականները պահանջում են հիմնովին վերանայել ծրագրերի իրականացման կառուցակարգերը:

Луиза УНАНЯН
ЭФФЕКТИВНОСТЬ СЕЛЬСКОХОЗЯЙСТВЕННЫХ БЮДЖЕТНЫХ ПРОГРАММ ПО ОЦЕНКЕ БЕНЕФИЦИАРОВ РА
Ключевые слова: сельское хозяйство, бюджетные расходы, поддержка, программы, эффективность.
В статье автор обращается к оценке эффективности программ с точки зрения бенефициаров в условиях внедрения системы программного выделения бюджета. В рамках статьи автор анализирует объемы местной и государственной поддержки сельского хозяйства в экономике РА. Ключевая часть статьи – опросы о необходимости и эффективности бюджетных программ сельскохозяйственной сферы, проведенные среди экономических субъектов сельского хозяйства, и оценка их результатов. Опросы были проведены в 210 сельский хозяйствах Араратской, Гегаркуникской и Ширакской области РА. Наблюдения автора дают основание заключить, что бенефициары придают относительно большое значение и оценивают как эффективные программы “Вакцинация сельскохозяйственных животных” и “Субсидирование процентных ставок кредитов, предоставляемых в сфере сельского хозяйства”. В целом, во всех изученых областях опрошенные оценивают значение бюджетных программ поддержки сельского хозяйства в рамках 53,8-56,1%, а эффективность – 36,1-39,6%. Эти довольно низкие показатели и подобные оценки требуют основательного пересмотра порядка осуществления программ.

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ  Բեռնել հոդվածը “PDF” ֆորմատով
 
     
  © ԱՐՏԱՏՊԵԼԻՍ ՀՂԵԼ` «ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱ» ՀԱՆԴԵՍ