ՓՆՏՐԵԼ
Գլխավոր էջ   Որոնում   Կոնտակտներ
Գլխավոր էջ Արխիվ Մեր մասին Բաժանորդագրություն Գովազդ Կոնտակտներ
     
#7-8 (203-204) / -Հունվար 2017
 
Անի ՄԻՐԶՈՅԱՆ
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ՀՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Կազմակերպությունների իրացվելիության ներքին վերահսկողության գործընթացում իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն դեբիտորական և կրեդիտորական պարտքերը։ Գործնականում դեբիտորական պարտքերի բարձր տեսակարար կշիռը մեծ թվով կազմակերպությունների համար ստեղծում է նշանակալի դժվարություններ, սակայն ժամանակակից դինամիկ զարգացող կազմակերպությունները, որոնք հատկապես գործում են բարձր մրցակցային շուկաներում, պետք է իրականացնեն բավականին ճկուն քաղաքականություն և օպերատիվ կերպով արձագանքեն տնտեսական միջավայրի փոփոխվող պահանջներին։
Տնտեսական անկայունությունը խիստ բարձրացնում է պարտքերի չվերադարձման ռիսկը, ուստի՝ ալկոհոլային խմիչքներ արտադրող հայրենական կազմակերպությունների համար նշված խնդրի վերաբերյալ նորովի լուծումներ գտնելը ժամանակի հրամայականն է։ Քանի որ դեբիտորական պարտքերն այն վճարումներն են, որոնք մուտք չեն եղել կազմակերպության բյուջե, հետևաբար դրանք չեն կարող օգտագործվել կազմակերպության այն շահերի նպատակով, որոնք կապված են հումքի, նյութերի, սարքավորումների գնման, կրեդիտորների նկատմամբ պարտավորությունների մարման համար։ Եթե կազմակերպությունում բացակայում է դեբիտորական պարտքերի համակարգված վերահսկողություն, ապա առաջանում է այդ պարտքերի մի մասը ժամկետանցի փոխանցվելու ռիսկ, որն էլ հետագայում լրացուցիչ դժվարություններ է ստեղծում կազմակերպության իրացվելիության վերահսկողության գործընթացում։
Սույն հոդվածի շրջանակներում ներկայացվել է ալկոհոլային խմիչքներ արտադրող հայրենական կազմակերպությունների դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի վերլուծություն և վեր է հանվել ընթացիկ ակտիվների ու ընթացիկ պարտավորությունների նախընտրելի կառուցվածքի ձևավորման խնդիրը։




Ани МИРЗОЯН
СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ ДЕБИТОРСКИХ И КРЕДИТОРСКИХ ЗАДОЛЖЕННОСТЕЙ В ОРГАНИЗАЦИЯХ ПРОИЗВОДЯЩИХ АЛКОГОЛЬНЫЕ НАПИТКИ В РА
Ключевые слова: дебиторская задолженность, продажа, прибыль от продажи, коммерческий кредит, финансовые требования, организация.
В процессе внутреннего контроля ликвидности в организации свое особое место и значение имеют дебиторские и кредиторские задолженности. В практике большой удельный вес дебиторских задолженностей создает значительные сложности во многих компаниях, но современные динамично развивающиеся организации, которые особенно действуют в высоких конкурентных рынках, должны осуществлять достаточно гибкую политику и оперативно реагировать на изменяющиеся требований экономической среды. Экономическая нестабильность сильно повышает риск невозвратности дебиторских задолженностей, поэтому для отечественный производителей алкогольных напитков поиск новых решений поэтому вопросу это требование времени. Поскольку дебиторские задолженности это те платежи, которые не вносились в бюджет, соответственно они не могут использоваться в тех интересах организации, которые связаны с покупками сырья, материалов, оборудования, и для погашения обязательств перед кредиторами. Если в корпорации отсутствует скоординированный надзор дебиторских задолженностей, то появляется риск просрочки части дебиторских задолженностей, которое в будущем создает дополнительные трудности в процессе надзора ликвидности организации. В рамках этой статьи был представлен анализ дебиторских и кредиторских зодолженностей в компаниях, где производят алкогольные напитки и была поднята проблема формирования предпочтительной структуры текущих активов и текущих обязательств.

ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ՀՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  Բեռնել հոդվածը “PDF” ֆորմատով
 
     
  © ԱՐՏԱՏՊԵԼԻՍ ՀՂԵԼ` «ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱ» ՀԱՆԴԵՍ