ՓՆՏՐԵԼ
Գլխավոր էջ   Որոնում   Կոնտակտներ
Գլխավոր էջ Արխիվ Մեր մասին Բաժանորդագրություն Գովազդ Կոնտակտներ
     
#7-8 (203-204) / -Հունվար 2017
 
Արթուր ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հոդվածում իրականացվել է ՀՀ արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքի վիճակագրական վերլուծություն 1999-2016թթ. ժամանակահատվածի համար: Այդ նպատակով կիրառվել են կորելյացիոն, գործոնային և կլաստերային վերլուծության գործիքներ: Վերլուծության արդյունքներից բխում է, որ ՀՀ ապրանքային արտահանումն ու ներմուծումը շարունակում են մնալ գերկենտրոնացված, ընդ որում, այս հանգամանքը ՀՆԱ աճը զսպող էական գործոն է հանդիսանում: Արտահանման կառուցվածքում գերակշռում է հանքահումքային, մետաղամշակման և սննդարդյունաբերության ոլորտների արտադրանքը: Կատարված գործոնային վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ 2007թ. տեղի է ունեցել ՀՀ արտահանման մոդելի խոշոր փոփոխություն, իսկ ավելի փոքր փոփոխությունները, ըստ կլաստերային վերլուծության արդյունքների, կանոնավոր կերպով արձանագրվել են երկամյա և եռամյա պարբերականությամբ: Ընդհանուր առմամբ, ՀՀ արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծությունը ի ցույց է դնում հայաստանյան տնտեսության գլոբալ մրցունակության ցածր մակարդակը, արտաքին ապրանքային շուկաներում ՀՀ պոտենցիալ մրցակցային առավելությունների օգտագործման ոչ բավարար արդյունավետությունը:

Артур САРГСЯН
СТАТИСТИЧЕСКИЙ АНАЛИЗ ТОВАРНОЙ СТРУКТУРЫ ВНЕШНЕЙ ТОРГОВЛИ РА
Ключевые слова: внешняя торговля, товарная структура экспорта и импорта, кластерный анализ, факторный анализ, глобальная конкурентоспособность экономики.
В статье осуществлен статистический анализ товарной структуры экспорта и импорта РА, для периода с 1999 по 2016гг. С этой целью использованы инструменты корреляционного, факторного и кластерного анализа. Из результатов анализа следует, что структура товарного экспорта и импорта РА остается сверхконцентрированной, при этом, данное обстоятельство является сдерживающим фактором экономического роста. В структуре экспорта преоблодают минеральные продукты, готовые продукты питания, металлы и изделия из них. Результаты факторного анализа показывают, что в 2007г. произошла существенная смена модели экспорта РА, а слабые изменения зафиксированы с периодичностью в 2 и 3 года. В целом, анализ товарной структуры внешней торговли РА свидетельствует о низком уровне глобальной конкурентоспособности армянской экономики и недостаточной эффективности использования потенциальных конкурентных преимуществ РА.

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ  Բեռնել հոդվածը “PDF” ֆորմատով
 
     
  © ԱՐՏԱՏՊԵԼԻՍ ՀՂԵԼ` «ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱ» ՀԱՆԴԵՍ